Ավելորդ ճարպերը հալեցնելու հրաշք միջոց (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ավելորդ քաշի և ճարպի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը և ակտիվ մարզանքներ անել: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը ճարպերը արագ հալեցնելու համար սննդակարգում պետք է կիրառել բանանի կոկտեյլը, որը հիանալի և համեղ միջոց է:
Օրվա մեջ ընդունվող ուտելիքի մի մասը կարելի է փոխարինել այս համեղ խմիչքով, որը միաժամանակ կնպաստի ավելորդ ճարպերի վերացմանը:
Բաղադրիչներ`
- 1 բանան
- 1 խնձոր
- 1 նարինջ
- 1 թեյի գդալ թարմ կիտրոնի հյութ
- 70 մլ ջուր
Պատրաստման եղանակը`
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միատարր զանգված ստանալը: Այս խառնուրդը խմեք ճաշին կամ ընթրիքին` ուտելիքի փոխարեն:
Առավել լավ օգուտ ստանալու համար այն ըմպեք մարզանք անելուց, քայլելուց, հեծանվարշավից կամ որևէ այլ ակտիվ վարժանքից հետո:

