Ереван, 13.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23 Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем Востоке Bloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта Дубая Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах Фон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ Британский турист арестован в Дубае за съемку иранских ракет В сенате США заявили о «движении» к наземной операции против Ирана Украина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуации


Հրաչ Մուրադյան. ««Կիսաբաց լուսամուտներից» հետո նստում էի դիմահարդարման սենյակում ու լացում, մինչև սկսեցի հոգեբանների հետ աշխատել»

Lifestyle
BlogNews.am-ը գրում է.
 
Հրաչ Մուրադյանի առաջնեկը՝ «Կիսաբաց լուսամուտները», դարձավ 5 տարեկան։) Արդեն մի քանի տարի է, ինչ շատ հեռուստադիտողներ չեն պատկերացնում իրենց երեկոներն առանց «Կիսաբաց լուսամուտների»։ BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել Հրաչի հետ, որի ընթացքում մի շարք բացահայտումներ է արել։ Հրաչը պատմել է մանրամասներ, որոնց մասին ոչ ոք չգիտի:)
IMG_8873
-Հրաչ, արդեն 5 տարի է, ինչ «Կիսաբաց լուսամուտները» եթերում է։ Իսկ ինչպե՞ս սկսեցիք։
-Առաջին անգամ եմ պատմելու այս պատմությունը. որևէ մեկը չգիտի, որ ի սկզբանե «Կիսաբաց լուսամուտներն» ուներ 2 հաղորդավար՝ Հրաչը և Հրաչուկը (Հրաչուհի Ութմազյանը)։ Մենք աշխատանքները սկսել ենք 2010-ի մայիսից, դեկտեմբերի 13-ին մտել ենք եթեր։ Չուկը մասնակցել է նախապատրաստական բոլոր աշխատանքներին և առաջին եթերից միայն 1 շաբաթ առաջ է որոշել հրաժարվել, քանի որ մեծ քասթինգի արդյունքում ընտրվեց «Cosmopolitan» Հայաստանի խմբագիր։
Թոք շոու ունենալու իդեան «ATV»-ի ղեկավարությանն էր՝ Հրաչ Քեշիշյանինն ու Դավիթ Ավետիսյանինը։ Ես համաձայնեցի վարել «Կիսաբաց լուսամուտներն» այն նախապայմանով, որ հերոսներն իրական են լինելու, ոչ թե սարքած, ինչի փորձն ուներ հայկական հեռուստատեսությունը։ Այն ժամանակ մեր խմբագիրն Արթուր Սաֆարյանն էր՝ Արսեն Սաֆարյանի եղբայրը, հետո եկավ Արտակ Ալեքսանյանը։ Ընթացքում շատ քննարկումներ էինք անում և ինտեգրում սոցիալական այն ֆորմատը, որը կա։ Ի սկզբանե այն եղել է սոցիալական թոք շոու։ Հրաչն ինձ ասաց՝ ես ուզում եմ, որ մենք ունենանք հայկական Oprah Winfrey: Եթեր մտնելուց մի քանի ամիս անց մի գիշերը Հրաչը զանգեց ինձ ու ասաց՝ ինչ լավ է, որ ես տեսնում եմ իմ ուզածը։
Այն ֆորմատում, որում մենք հիմա տեսնում ենք «Կիսաբաց լուսամուտները», 2011-ի սեպտեմբերից է եղել։
-Ձեզ համար բա՞րդ էր այս ֆորմատը։ Մինչև «Կիսաբաց լուսամուտները» պատկերացնո՞ւմ էիք, որ Հայաստանում կա այդպիսի իրականություն։
-Ես ամեն նկարահանումից հետո հրաժարվում էի հաջորդից, որովհետև ֆիզիկապես այլևս չէի կարողանում. պատմություններն ինձ վրա շատ ծանր էին ազդում։ Ես չէի դիմանում այդ անարդարությանը, նստում էի դիմահարդարման սենյակում ու լացում, մինչև սկսեցի հոգեբանների հետ աշխատել և հասկանալ, որ եթե ես այդ ամենին կողքից չնայեմ, միշտ այդ պրոբլեմի մեջ եմ լինելու։ Նկարահանումները նաև ֆիզիկական պատրաստվածություն են պահանջում, քանի որ 1 օրում՝ ժամը 10-22-ը, 7 հաղորդում ենք նկարում։
Հա, բայց չէի պատկերացնում, որ մարդիկ իրենց այս աստիճան կարող են պահել հեռուստաեթերում: Մենք  բոլոր առումներով թերագնահատում ենք այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին։ Ես հիմա ամեն ինչի սպասում եմ, ոչնչից չեմ զարմանում։ Յուրաքանչյուր բան, երբ ինձ պատմում են, փորձում եմ պատճառահետևանքային կապը հասկանալ, բայց չեմ զարմանում։
IMG_8836
-Ինչպե՞ս «չեզոքացրիք» Հրաչ Քեշիշյանին և Դուք դարձաք հաղորդման պրոդյուսերը։
-Նա ինքնուրույն է ինքնաբացարկ հայտարարել:) Սեպտեմբերի եթերից Հրաչն ասաց՝ սրանից հետո ամեն ինչ դու ես անում՝ և՛ խմբագրական աշխատանքը, որովհետև կային տեքստեր, որոնց հետ չէի համաձայնում, և՛ պրոդյուսերական աշխատանքը։ Կային որոշակի բաներ, որոնք Հրաչն այլևս չէր կարող իր վրա վերցնել, որովհետև դարձավ ՀԸ տնօրենը։ Ես սկսեցի անել այն «Կիսաբաց լուսամուտները», որը հիմա տեսնում եք։
-Հիմա Դուք ոչ միայն հաղորդավարն եք, այլև պրոդյուսերը, ամեն բան Դուք եք անում։ Կողքից նայելու, ամեն բան երկրորդ աչքով գնահատելու խնդիր չի՞ առաջանում։
-Ես միշտ դժգոհ եմ իմ կատարած աշխատանքից։ Ես տեսնում եմ թերություններն ու զարմանում եմ, որ ինձ չեն ասում դրանց մասին։ Երբ ինձ մի թերություն են մատնանշում, փորփրեմ եմ, այլ բաներ գտնում։ Գովեստի խոսքերն ընդունում եմ որպես նորմալ գնահատական, որովհետև լավը պետք է նորմալ լինի, միևնույն ժամանակ փորձում եմ մեր թիմում պահել ուժ տալու չափը։ Մեր երեխեքը սովոր են մարդկանցից չսպասել շնորհավորության, բայց դա էլ պետք է արդարացված լինի։
- Տպավորություն է, որ «Կիսաբացում» եթեր է գնում այն ամենը, ինչ եղել է։ Ներքին սահմաններ, ներքին էթիկա ունե՞ք։
-Եթե դա չլիներ, չեք պատկերացնում, թե ինչեր կգնար եթեր։ Դա տպավորություն է, որը մնացել է նախկին եթերներից։ Եթե Դուք դա ասեիք 1 տարի առաջ, ես կասեի՝ այո, ինչո՞ւ մենք պետք է ավելորդ շղարշով պատենք իրականությունը, բայց շատ դեպքերում հասարակական կարծիքը քեզ ստիպում է այլ բան անել։ Այսօր այդ վիրավորանքները չկան եթերում։ Մենք այսօր ոչ մի կռիվ չունենք եթերում, ունենք սոցիալական թողարկում ամեն շաբաթ և հազարից մեկ ինչ-որ միջադեպեր, բայց այդ կեղտոտ սպիտակեղենը հասցված է մինիմումի։
IMG_8848
-Ձեզ մոտ կա՞ն հոգեբաններ, ովքեր աշխատում են անձնակազմի հետ, թե՞ միայն Դուք գնացիք հոգեբանի մոտ։
-Այո։ Մեզ մոտ կան և՛ հոգեբաններ, և՛ իրավաբաններ՝ Արկադի Մեհրաբյանը, Մարիամ Մեհրաբյանը, Հայկ Եգանյանը և Լիլիթ Մանասարյանը։ Թրեյնինգների ժամանակ նրանք փորձում են բացահայտել անկարելիի ու հնարավորի սահմանը, որ դեպքում ինչպես վարվել, որպեսզի մաքսիմալ էֆեկտիվ ստացվի, մինիմալ կորուստ ունենանք։
-Ձեզ շատ են մեղադրում մարդկանց կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնելու մեջ: Դա հաճախ ստվերում է այն աշխատանքը, որ անում է «Կիսաբաց լուսամուտներ» հիմնադրամը։
-Ինձ համար դա օրինաչափ է։ Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է։ Մեկը տեսնում է կեղտոտ սպիտակեղենը, մյուսը՝ բարեգործությունները։ Ի վերջո, հաղորդման ստեղծումից 1 տարի հետո ստեղծվեց բարեգործական հիմնադրամը, ԱՄՆ-ում ստեղծեցինք մեր ներկայացուցչությունը, որը համախմբեց հայությանը։ Նրանք տեսնում են, թե իրենց ներդրած գումարներն ինչպես են օգտագործվում։ Մենք ամբողջ գումարը ծախսում ենք օգնության վրա, իսկ կազմակերպչական ծախսերը հեռուստաընկերությունը վերցնում է իր վրա։
Շատերը մեր հիմնադրամը համեմատում են այլ հիմնադրամների հետ, որոնք այս տարիների ընթացքում գործել են Հայաստանում, որովհետև, ցավոք սրտի, բարեգործությունը Հայաստանում բիզնեսի տեսակ է եղել։ Մենք փորձում էինք այդ կեղտոտ դաշտում ցույց տալ, որ իսկապես լավ գործ ենք անում։ Մենք փոքր քայլերով ենք առաջ գնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ։
Մենք բարեգործություն ենք անում, բայց այնպես, որ մարդիկ աշխատելու, սեփականը ստեղծելու հնարավորություն ունենան։ Շատ դեպքերում ընտանիքներին սովորեցրել են, որ իրենց փոխարեն ծախսերը կհոգան և իրենք չեն աշխատում։ Շատ դեպքերում անապահով ընտանիքները պահանջում են, բայց չեն ուզում աշխատել։ Չաշխատելը սովորություն է դարձել։ Օրինակ՝ մարդկանց տրվում է կով, խոզ, հավ, որպեսզի ունենան կաթ մածուն, պանիր, ձու, սակայն նրանք իրավունք չունեն անասուններին մորթելու։ Երբ ծնվում են ձագուկներ, նրանք անասունին վերադարձնում են հիմնադրամ, և այն տրամադրում է այլ ընտանիքի։
IMG_8846
-Հետագայում հետաքրքրվո՞ւմ եք այն մարդկանց ճակատագրերով, ովքեր եղել են հաղորդման հերոսները, ում օգնություն եք ցուցաբերել։
-Այո, իրենք միշտ մեր ուշադրության կենտրոնում են։ Հիմա պատրաստում ենք մեր ամանորյա եթերը, որում միայն 4 բնակարան ենք նվիրելու՝ բոլոր հարմարություններով։ Երկուսը Երևանում, երկուսը՝ մարզերում և տնակներ, սակայն ոչ մեր պատկերացրած տնակները։ Դրանք բազմասենյականոց շարժական բնակարաններ են։ Բազմաթիվ տեխնիկա ենք նվիրելու ընտանիքներին։
-Այս ամենը բավականին ծախսատար է։ Կանոնավոր եկամուտներ ունե՞ք։
-Մեծ աշխատանքներն անում է հիմնադրամի՝ Միացյալ Նահանգների ներկայացուցչությունը՝ «Կիսաբաց լուսամուտների ընտանիքների փրկության ֆոնդ»-ը՝ ի դեմս տնօրեն Նազ Բասկիջյանի։ Դրա կազմակերպած բարեգործական ճաշերի ընթացքում եղած հանգանակությունները մեծ են։ Հիմնական օգնությունն այնտեղից է։ Նոյեմբերին էլ սկսվել է ձմեռային հագուստ անապահով ընտանիքներին ծրագիրը, որի ժամանակ ամբողջովին նոր, չօգտագործված հագուստներ են տրվելու նրանց։
-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել։
-Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում ստեղծել են «Կիսաբաց լուսամուտները», ովքեր եղել են, կան և դեռ կգան։ Յուրաքանչյուրն իր ասելիքն ու անելիքն է ունեցել մեր թիմում։ Մեր թիմի հիմնական կազմը նույնն է մնացել։ Ընթացքում շատ լրագրողներ են եկել և գնացել, որովհետև դա ֆիզիկական մեծ  աշխատանք է։ Իրենք ամիսներ շարունակ սթրեսի մեջ են ապրում։ Ամեն մեկն ինչ-որ շրջան է դիմանում դրան։
Շնորհավորում եմ  նաև մեր հեռուստադիտողներն, որովհետև եթե չլինի հեռուստատեսային պահանջարկը, մենք հնարավորություն չենք ունենա ամեն աշխատանքային երեկո լինել էկրանններին և պատմել մի ընտանիքի պատմություն։
IMG_8820IMG_8833
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Безопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде«Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяПодведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию