ԵԱԶԲ-ն Եվրասիայում ԵԱՏՄ-ի երկրների ուղղակի ներդրումների ծավալի աճ Է արձանագրել
ЭкономикаԵվրասիայում ԵԱՏՄ-ի երկրների ընկերությունների ուղղակի ներդրումներն աճել են մինչեւ 2013 թվականը ներառյալ, բայց այժմ լճացում են ապրում: 2008-ից մինչեւ 2014 թվականը Եվրասիայում ԵԱՏՄ-ի երկրների կուտակված ուղղակի ներդրումների ծավալն ավելացել Է 38 մլրդ դոլարով եւ 2014 թվականի վերջին կազմել 71 մլրդ դոլար: ԵԱՏՄ-ի տարածաշրջանի ընկերությունները պահպանում են իրենց ներդրումային ակտիվությունը՝ ուղղակի ներդրումների հիմնական ծավալը կենտրոնացնելով եվրոպական պետություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «ԵԱՏՄ-ն եւ եվրասիական մայրցամաքի երկրները. ուղղակի ներդրումների մոնիթորինգն ու վերլուծությունը» զեկույցում:
Եվրամիության երկրները ռուսական ուղղակի ներդրումների հիմնական ստացողներն են: 2014 թվականի արդյունքներով՝ նրանց Է բաժին ընկել Եվրասիայում, ԱՊՀ-ի եւ Վրաստանի սահմաններից դուրս, ռուսական ուղղակի կապիտալ ներդրումների գրեթե 58 տոկոսը:
Եվրասիայի երկրներում, ԱՊՀ-ի սահմաններից դուրս, ղազախստանյան ուղղակի ներդրումների ծավալը 2014 թվականի վերջին հասել Է 5,5 մլրդ դոլարի: Ղազախստանից ուղղակի ներդրումների հիմնական ստացողները ԵՄ-ի երկրներն են:
Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ եվրասիական մայրցամաքի երկրներում Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի ընկերությունների ուղղակի ներդրումների հետ կապված նախագծերը եզակի են եւ ծավալներով մեծ չեն, ինչը բացատրվում Է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության նշված երկրներում գործնականում բացակայում են խոշոր ընկերությունները՝ մրցակցային առավելություններով, որոնք թույլ են տալիս ներդրվել հեռավոր արտասահմանի երկրների շուկաներում: