Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման նպատակով անցած 4 ամիսներին տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում
ЭкономикаԿառավարությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերին ծախսված էլեկտրաէ ներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ։ Անցած չորս ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում։
Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով բարձրացնել սուբիդավորման հասցեականությունը և այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքն ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։ Չնայած դրան, բնակիչ սպառողների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Բնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։