Հուսամ` մեր հավաքածուն ուրախ և բարի տրամադրություն կհաղորդի դրանք կրողներին. Անահիտ Սիմոնյանը կներկայացնի իր ամանորյա հավաքածուն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Առաջիկա օրերին երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը կներկայացնի «Anahit Simonyan Fashion»-ի ամանորյա հավաքածուն: Life.panorama.am-ին ոճաբանը պատմեց, որ նոր հավաքածուն կներկայացվի ֆոտոշարքի տեսքով, ինչից հետո դրանք կցուցադրվեն իր սրահում:
«Շատ շուտով կներկայացնենք մեր ամանորյա հավաքածուն, որում ներառված կլինեն ինչպես ամանորյա տոնական հագուստներ, այնպես եւ երկարաճիտք կոշիկներ: Հուսամ մեր հավաքածուն ուրախ եւ բարի տրամադրություն կհաղորդի դրանք կրողներին եւ կնպաստի հաջողակ եւ լավ տարի սկսելուն»,- նշել է Անահիտ Սիմոնյանը:
Ոճաբանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ այս տարվա ակտուալ գույները. «Այս տարի շատ նորաձեւ են մուգ կարմիրը (бордо), կապույտը, կանաչը, դեղինը, ծիրանագույնը եւ ինչպես միշտ՝ սեւ ու սպիտակը. հենց այս գույներն էլ կգերակշռեն մեր նոր հավաքածույում»:
Շարունակությունը՝ այստեղ: