Գերագույն ռադան հատուկ կարգավիճակ է տվել Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններին
Международные новостиՈւկրաինայի խորհրդարանը հատուկ կարգավիճակ է տվել Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններին՝ ընդունելով համապատասխան օրենք, որն առաջարկել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Օրենքի ընդունման համար քվեարկել է 277 և Գերագույն ռադայի պատգամավորներից 450-ը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գերագույն ռադայի կողմից նաև օրենք է ընդունվել, որով արգելվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում դեպքերի մասնակիցների հետապնդումն ու պատիժը: Այս մասին հայտնել է «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը Twitter-ի իր միկրոբլոգում:
Սույն օրենքի ընդունման օգտին քվեարկել է 450 պատգամավորներից 287-ը: