Սեքսուալ շեղումներ. մեր ժամանակների դժբախտությունը (լուսանկարներ 18+)
LifestyleՍեքսուալ շեղումները մեր ժամանակի դժբախտությունն են դարձել։ Խոսքը այլասերվածության մասին չէ, այլ սեքսից հաճույք ստանալու ցանկության։ Սեքսը, որպես այդպիսին, կորցրել է համը։
Հոգեվերլուծաբանները պնդում են, որ մարդկանց մեծ մասը դադարել է սեքսով զբաղվել հանուն իր հաճույքի։ Ժամանակակից աշխարհում, սեռական հարաբերությունները կարող են ամեն ինչ դառնալ. օրինակ՝ մանիպուլյացիայի ենթարկելու, գործնական հաջողության հասնելու եւ նույնիսկ հիվանդության դեմ պայքարի միջոց։

Սեքսի եւ սեքսուալության մեջ խնդիրները դժվար հարց են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Հատկապես տանջվում են տղամարդիկ, ովքեր այդ խնդիրների պատճառով բազմաթիվ բարդույթներ ունեն եւ այդ կերպ պարփակվում են։ Հարկ է զուգընկերոջը հասկացնել, որ ո՛չ տղամարդու անպտղությունը, ո՛չ ամեն օր սեքսով զբաղվելու կարողությունը ամենասարսափելին չեն։ Դրա դեմ կարելի է ու պետք է պայքարել։ Եվ, առաջին հերթին, սեփական գլխում։

Սեռական շեղման առաջին միջոցը ստացած շահն է։ Իհարկե, սա ինչ-որ բան վաստակելու ամենաճանաչված միջոցներից է։ Եվ, ամենակարեւորը, սեքս՝ հանուն կարիերայի կամ սոցիալական կարգավիճակի բարելավման։ Գոյություն ունի, այսպես կոչված, շահեկան սեքս, որը նախատեսված է ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ստանալու համար, այն մարդու հետ, ով իր կարգավիճակով ավելի բարձր է զուգընկերոջից:

Շեղման երկրորդ միջոցը. սեքսը՝ որպես մարզում։ Այդ այն մարդիկ են, ովքեր իրենց առջեւ նպատակ են դնում, որից իրենց թույլ չեն տալիս շեղվել։ Ոմանք սեքսը որպես նիհարելու միջոց են տեսնում եւ դրանով զբաղվում են օրական երկու անգամ։ Երբեմն մարդիկ սեքսով են զբաղվում միայն բժշկի խորհրդով, ով ասում է, որ բուժվելու համար հիվանդին կանոնավոր սեքս է անհրաժեշտ։
Սեքսուալ երրորդ շեղումը. սեքսն ընտանիքը երջանկությամբ է լցնում։ Այդ շեղումը բնորոշ է գրեթե բոլոր ամուսնացած կանանց։ Նրանք կարծում են, որ տղամարդուն կարող են իրենց կողքին պահել՝ նրանց առաջին իսկ ցանկությամբ սեքսով զբաղվելով:

Չորրորդ շեղում. սեքսը՝ որպես տարիքային դեպրեսիայից փրկվելու միջոց։ Հաճախ շեղման այս տեսակը վերաբերվում է տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր 40 տարեկանի շեմին են։ Էրեկցիայի բացակայության երկու կամ երեք դեպք՝ եւ նրանք հայտնվում են միջին տարիքի ճգնաժամի առջեւ։ Նրանք անկողին են մտնում առաջին պատահած աղջկա հետ՝ հաշվի չառնելով նրանց տարիքն ու արտաքինը։

Հինգերորդ օրինակ. սեքս՝ անձնագրում կնիք ստանալու համար։ Այս տեսակին են պատկանում կանայք, ովքեր ինչ էլ պատահի, ուզում են ամուսնանալ հենց այդ տղամարդու հետ եւ պատրաստ են ամեն ինչի, միայն թե չկորցնեն նրան։
Շեղման վեցերորդ տեսակ. սեքս՝ սարսափելի միայնության դեմ։ Այդպիսի մարդիկ պարզապես ուզում են ինչ-որ բանով զբաղեցնել իրենց, որպեսզի շրջապատում լինեն մեկի հետ եւ չձանձրանան, ահա եւ դիմում են այս միջոցին։

Եվ վերջին՝ յոթերորդ տեսակը, օրգազմը հաշվելն է։ Իրականում, այդպես քչերն են անում։ Նրանք սեքսը սիրում են հանուն սեքսի։ Նրանք սեքսով զբաղվում են՝ միայն ձեռքբերումները հաշվելու նպատակով։