ԵՄ-ն վճարում է «Բազմաոլորտային բյուջետային աջակցության - փուլ II» ծրագրի մասնաբաժինը
ЭкономикаԵվրոպական միությունը վճարում է «Բազմաոլորտային բյուջետային աջակցության - փուլ II» ծրագրի 7 մլն եվրո ընդհանուր փոփոխական պարտավորության 3.85 մլն եվրո մասնաբաժինը` ՀՀ կառավարությանը Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի իրականացման աջակցության նպատակով: 2015 թվականի ֆինանսական հատկացման 55 տոկոսը վճարվում է ՀՀ Կառավարության կողմից թիրախների կատարման հիման վրա:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակություն քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնից, «Բազմաոլորտային բյուջետային աջակցության փուլ II» ծրագիր շրջանակներում, դեկտեմբերի 2-ին Եվրոպական միությունը վճարել է 3.85 մլն. եվրո մասնաբաժինը` հանրային հատվածի թափանցիկության, պետական ֆինանսների կառավարման և առևտրի ոլորտներում ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով: Ֆինանսավորումը ուղղվում է ՀՀ կառավարության գանձապետարանին՝ ՀՀ պետական բյուջեի աջակցության նպատակով:
2013-2017թթ. «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն-փուլ II» հնգամյա ֆիսկալ ծրագրի ընդհանուր բյուջեն 45 մլն եվրո է, որից 38 մլն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 8.2 մլն եվրոն՝ տեխնիկական աջակցություն Հայաստանի պետական կառույցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Այս վճարումը հաջորդում է ավելի վաղ կատարված երկու վճարումներին՝ 17.8 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որոնք բխում էին 22 մլն եվրո ընհանուր պարտավորությունից: Եվրոպական միությունն ու ՀՀ կառավարությունն, անկախ փորձագիտական խմբի աջակցությամբ, ներկայացրել են Ծրագրի ձեռքբերումների և արդյունքների գնահատում, որն ամփոփվել է այս տարվա հուլիսին: Գնահատման մեջ ներառվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների եզրակացությունները:
3.85 մլն եվրո մասնաբաժնի վճարման շրջնակներում ծրագրի միջոցով Պետական ֆինանսների կառավարման ոլորտում ներդրվել է գնումների պատասխանատուների վերապատրաստման արդի համակարգը: Կառավարություն կողմից հաջողությամբ ավարտվել են ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքները, սակայն դրանք չի հաջողվել կիրառել՝ թիրախում սահմանված կարգով: Հանրային հատվածի թափանցիկության առնչությամբ ծրագիրը նպաստել է «Տվյալների պահպանման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմանն ու Քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացման աշխատանքների իրականացմանը: Առևտրի բնագավառում՝ ծրագիրն աջակցել է մաքսային օրենսնդրության, քաղաքականության և վարչարարության արդիականացմանը՝ ԵՄ օրենսդրությանը և Որակի ենթակառուցվածքի համակարգին համահունչ, սակայն չի ապահովել թիրախների լիարժեք կատարումը:
Ծրագրի ապագա՝ 2016 և 2017 ֆիսկալ տարիների 14.8 մլն եվրո ընդհանուր բյուջեի պարտավորությունները կվճարվեն, եթե կոռուպցիայի դեմ պայքարի և Քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող թիրախները կատարվեն: Հակակոռուպցիոն բարեփոխումների առումով՝ շեշտը դրվում է հակակոռուպցիոն նոր ռազմավարության իրականացման աջակցությանը` հատուկ ուշադրություն դարձնելով էթիկայի համակարգերի վրա, և նաև սահմանների կառավարման ընդլայնաման վրա՝ մեկ պատուհան համակարգի միջոցով: Օրենսդրական դաշտի բարեփոխումները ներառում են պաշտպանություն ազդարարումը:
Հայաստանի պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործակցումը ամրապնդվել է Կառավարության գործունեության հաշվետվողականության բարձրացման նպատակով: Քաղաքացիական հասարակության բարեփոխումների առնչությամբ շեշտը դրվում է Քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի ընդունաման և կիրարկման վրա՝ ԵՄ փորձին և չափանիշներին համահունչ: