Ереван, 11.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут


ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել ԼՂ խաղաղ կարգավորման հարցի շուրջ. Ջեյմս Ուոլիք

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով մեկ օրով Վաշի նգտոնից Երևան է ժամանել սեպտեմբերի 15-ի երեկոյան:

ԱՄՆ համանախագահը Հայաստանում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ' մի քանի շաբաթ առաջ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ տեղի ունեցած քննարկումները շարունակելու նպատակով: Ուորլիքը հույս հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել նաև մյուս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:

«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին' հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք: Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը' առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,- լրագրողներին հայտնեց Ջեյմս Ուորլիքը:

«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի: 1992-1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ: Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը: Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես ես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա: Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին և համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է: Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղա ր Քերիի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր: Քննարկումները ներկա փուլում ընթանում են այն առանցքային տարրերի շուրջ, որոնք հարկավոր են խաղաղության հաստատման համար: Այդ առանցքային տարրերի մասին ես նշել եմ Քարնեգի հիմնադրամում իմ ելույթի ժամանակ: Ցանականում են նշել, որ համաձայնության գալը մի խնդրի վերաբերյալ դեռ բավարար չէ, համաձայնության պետք է գալ բոլոր վեց տարրերի շուրջ»,- հավելեց նա:

Ջեյմս Ուրլիքը նաև ընդգծեց, որ եկել է ժամանակը, որ բանակցությունները տարվեն ավելի պաշտոնական բանակցային մակարդակ: Ըստ նրա' մերթընդմերթ հանդիպումները նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև այլևս բավական չեն: «Կողմերը պետք է որոշեն, թե ինչ ձևաչափով և ինչպիսի գործընթաց պետք է լինի, և մենք այստեղ ենք այդ հարցում նրանց աջակցելու համար: Իմ հարցը' ուղղված երկու երկրներին, այն է, թե ինչու չի կարող լինել գործընթաց, մենք չենք նախանշում վերջնական արդյունք խաղաղությունից բացի, մենք չենք խնդրում կողմերից որևէ մեկին զիջումներ կատարել, մենք խնդրում ենք սկսել գործընթաց, որը կտանի խաղաղություն»,- ասաց նա' նկատելով, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգներն իր հայտարարությունում կոչ էր արել կողմերին ավելի պաշտոնական բանակցային գործընթաց սկսել:

Անդրադառնալով սպառազինության ավելցաման և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրին' ԱՄՆ համանախագահը նշեց, որ իրենք սերտորեն աշխատում են Ռուսաստանի հետ և չնայած աշխարհի մյուս շրջաններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տարաձայնություններին, իրենք համաձայնության են եկել ԼՂ խաղաղ կարգավորման հարցի շուրջ: «Մեզ անհանգստացնում է զենքի և զինամթերքի կուտակումը և դրա հնարավոր հետևանքները: Մեր ընդհանուր նպատակը խաղաղության հասնելն է: Զենքի վաճառքը այն խնդիրը չէ, որ անմիջականորեն քննարկվում է համանախագահների կողմից, սակայն մենք քննարկում ենք հայ-արդբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող բռնությունների խնդիրը: Մենք անհանգստանում ենք տեղի ունեցած բռնությունների և դրանց արդյունքում մահվան դեպքերի վերաբերյալ: Վերջնական խաղաղության հասնելու համար այս ամենը պետք է դադարեցվի, և զինադադարը պետք է հարգվի»,- ընդգծեց Ուորլիքը:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения