Ժաննա Ֆրիսկեի կարողությունը բաժին է հասել նրա....
LifestyleShabat.am-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի մահվանից անցել է շուրջ կես տարի և ժամանակն է կիսելու երգչուհու ունեցվածքը: Այս հարցում, կարծես թե, Դմիտրի Շեպելևն ու Ժաննայի ծնողները որոշ ժամանակով համաձայնության են եկել:
Եվ այսպես. Կրասնայա Պրեսնայի վրա գտնվող էլիտար շենքում երկու սենյականոց բնակարանը բաժին է ընկել Ժաննայի ծնողներին: Ավելի ուշ այդ անշարժ գույքը կփոխանցվի երգչուհու որդուն՝ Պլատոնին: Ֆրիսկեի ծնողները հանրությանն արդեն նախապես հայտնել են, որ ոչինչ չեն փոխելու այդ բնակարանում ու գուցե հետագայում այն թանգարանի կվերածեն:
Իսկ քաղաքից դուրս գտնվող շքեղ առանձնատունը՝ 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով (35 մլն ռուբլի արժողությամբ), որի շուրջ բազմաթիվ վեճեր էին ընթանում, ժառանգաբար անցել է հանգուցյալ աստղի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևւին: