Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը 20-ամյա անօթևան տղային օգնել են սկսել մոդելային կարիերա (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Մոդելներ Քենդալ Ջենները և Ջիջի Հադիդը անօթևան սքեյթերին օգնել են անել աստղային ապագայի առաջին քայլերը և ստորագրել առաջին մոդելային պայմանագիրը:
20-ամյա Ջոնի հետ նրանք ծանոթացել են Վենիս-Բիչ լողափում:Հաջողակ երիտասարդն իր հաջողության մասին պատմել է The Daily Mail-ին տված հարցազրույցում:
«Աղջիկներից մեկն ինձ ասաց՝ դու գեղեցիկ ես ու մեր միջև խոսակցություն սկսվեց: Քենդալը հրաշալի մարդ է, նա մտածում է շատ պրակտիկ: Մենք միասին խոսել ենք կյանքի, մոդելային մասնագիտության և անձնական կյանքի մասին:
Ես ուզում եմ դառնալ լավագույներց մեկը, ուզում եմ տեղ զբաղեցնել ամենավերևում՝ Քենդալի, Ջասթին Բիբերի և մյուս աստղերի կողքին: Ես վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի»:
Ինչպես ասում են՝ նման տրամադրությունը արդեն հաջողության կեսն է:



