Արտարժույթներն էժանացել են. «Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կայացել
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.81 դրամով:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.07 դրամով և կազմել 524.23 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.92 դրամով և կազմել 722.05 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.83 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը`
213.3 դրամ, ոսկին` 16 հազար 692.17 դրամ, պլատինը` 13 հազար 599.01 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 482.50 դրամ, պահանջարկը` 480.00 դրամ: