Արգենտինական «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը ցուցադրվեց գյումրեցի երեխաների համար
КультураՄարզերում մշակութային կյանքի զարգացման նպատակով, Տավուշի մարզից հետո, դեկտեմբերի 17-ին շիրակցի դպրոցականների համար Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց արգենտինական «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը:
Ֆիլմը ցուցադրվեց «Արգենտինայի մշակույթի օրերե-ի շրջանակներում:Ցուցադրությանը ներկա էին եղե լ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, հյուպատոս Անդրիանա Տրոտտան, «Ֆայդեք Արմենիա»հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը: Ցուցադրությանը ներկա էին տարբեր դպրոցների մոտ 200 աշակերտներ:
Հայերեն ենթագրերով ցուցադրվող ֆիլմը մեծ հետաքրքրությամբ էին դիտում հատկապես տղաները, նրանք, ում համար ֆուտբոլը սիրած մարզաձև ու զբաղմունք է: Սակայն մուլտֆիլմն ավելի մեծ գաղափար էր ներառում՝ սեփական տարածքը պահպանելու մասին: Խուան Խոսե Կամպանելլայի «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել Արգենտին այում՝ արգենտինական ֆիլմերի 4-րդ փառատոնի ընթացքում: «Սա այն ֆիլմն է, որը կարող են դիտել ինչպես մեծերն այնպես էլ փոքրերը: Իր մեջ այն ներառում է մեծ գաղափարախոսությունե,-