««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը 160 մլն դոլար վարկից 80 մլն-ը կներդնի Հայաստանում
ЭкономикаՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև նամակ-հավաստագրին:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նշեց, որ որոշմամբ համաձայնություն է տրվում ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին կնքելու շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի հետ:
«Նշված գումարից ներկայում օգտագործվելու է միայն 135 մլն-ը: Նախկինում նման գործելակերպ ունցել ենք՝ 2007, 2010 թվականներին և պարոն Էռնեկյանի թիմը պարտաճանաչ, ժամանակին մշտապես կատարել է իր վճարումները»,- ասաց Մովսիսյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ վարկի գումարի 80 մլն-ը ներդրվելու է ՀՀ-ում, իսկ մնացած միջոցներով մարվելու են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մյուս վարկերը: