Արգենտինան մտադիր է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնել նաև մարզային մակարդակում
ОбществоՀայ-արգենտինական կապը համագործակցության լայն շղթա է ներկայացնում, այս երկրների հարաբերությունները միշտ եղել ու կլինեն բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան՝ փաստելով, որ համագործակցություն կլինի նաև մարզային մակարդակով: «Մշակութային համագործակցությունից բացի, կլինեն ն աև այլ համագործակցային ծրագրեր. օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում կլինեն արգենտինացի մասնագետների կողմից կազմակերպված սեմինարներ»,-նշեց դեսպանը:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, դրանք շատ բարձր գնահատեց: «Ընդհանուր առմամբ, խոսելով հայ-արգենտինական կապի մասին, պետք է այն ներկայացնենք 20-րդ դարի սկզբից, երբ Արգենտինան բաց ձեռքերով ընդունեց Արգենտինա եկած բազում հայերի: Արգենտինայում բնակվող հայ համայնքն օրինակ է Արգենտինայի համար. Արգենտինայում մեծացած երեխաներն ու երիտասարդները միաժամանակ իրենց և՛ հայ, և՛ արգենտինացի են համարում: Դա է պատճառը, որ այս երկու երկրների հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և մշակութային ոլորտներում»,-նշեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Արմենուհի Մխոյան