Ոսկեպարում ականի պայթյունից տուժած երկու տղամարդկանց ոտքի ամպուտացիա է կատարվել
ОбществоՈսկեպար գյուղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են 50-ամյա Արշակ Սահակյանը և մոտ 60 տարեկան Արտո Կարապետյանը: Այս մասին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նարեկ Վանեսյանը:
«Արշակ Սահակյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, կատարվել է աջ ոտքի ստորին երրորդականից ամպուտացիա: Աջ ազդրոսկրի բեկորային կոտրվածքի ուղղումն են կատարում բժիշկները: Վիճակը կայուն է, արյունահոսությունը դադարեցված է»,-ասաց Նարեկ Վանեսյանը:
Ինչ վերաբերում է մյուս տուժածին, ապա նա գտնվում է Իջևանի ԲԿ-ում: «Կատարվել է ձախ ոտքի ստորին երրորդականից ամպուտացիա և ձախ ձեռքի նախաբազկի միջին երրորդականից ամպուտացիա: Արյան փոխներարկման անհրաժեշտություն կար, դա է կազմակերպվում»,-նշեց մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ավելի վաղ տեղելացրել էր, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ականի պայթյունից վիրավորվել են երկու տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել Ոսկեպարի 7-րդ դարի հին եկեղեցու տարածքում` դեպի գետը տանող ճանապարհին, որը ցանկապատված է փշալարերով: Տուժածները հարևան գյուղի բնակիչներ են և արգելված գոտի են մտել շինարարության համար ավազ հանելու նպատակով: Թե´ Ոսկեպարի, թե´ հարևան բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ փշալարերից այն կողմ գտնվող տարածքն ականապատված է. նա խկինում մի քանի դեպքեր էլ եղել են, որի հետևքանով անասուններ են պայթել: