Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը ցնցված է երգչուհու որդու «նոր հայրիկից»
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Դեռ նոր էր հայտնվել այն նորությունը, որ Ժաննա Ֆրիսկեի որդու հայրը ամենեւին էլ Դմիտրի Շեպելյեւը չէ, երբ Վլադիմիր Ֆրիսկեն հայտարարեց, որ շատ զարմացած է նրանով, որ ինչ–որ անծանոթ տղամարդ իրեն կոչել է իր թոռնիկի հայրը:
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի անդամները մեկնաբանել են այն նորությունը, որ երգչուհու երեխայի հայրը իբրեւ 32-ամյա դատապաշտպան Ռադիկ Գուշչեւն է: «Блестящие» խմբի նախկին մենակատարի ազգականները իրենց իսկ խոսքով առաջին անգամ են լսում այդ տղամարդու մասին:
«Ես պատկերացում անգամ չունեմ, թե ով է Ռադիկը: Աստված իմ, մենք այնքան ենք հոգնել այդ պատմությունից: Ու դեռ հորս են մեղադրում փիառի համար, երբ նման կերպարներ են հայտնվում »,- ասել է երգչուհու քույր Նատալյա Ֆրիսկեն StarHit–ին տված հարցազրույցում:
Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, նույնպես պատկերացում անգամ չունի, թե առհասարակ ում մասին է խոսքը: «Ես նման մարդու չեմ ճանաչում: Որտեղի՞ց է նա առհասարակ հայտնվել»,- հետաքրքրվել է նա: