Ջեյսոն Դեյի կինը հոսպիտալացվել է Լեբրոն Ջեյմսի հետ բախվելուց հետո (լուսանկար)
Lifestyletert.am-ը գրում է.
«Քլիվլենդ Կավալերսի» թեթև հարձակվող Լեբրոն Ջեյմսը NBA-ի կանոնավոր առաջնության «Օկլահոմայի» հետ խաղի (104:100) ժամանակ փորձելով հասնել եզրային գծից դուրս եկող գնդակին, ընկել է հանդիսականների առաջին շարքի վրա:
113 կիլոգրամանոց Ջեյմսն իր ամբողջ ծանրությամբ ընկել է Էլի Դեյի վրա, ով ճանաչված գոլֆիստ Ջեյսոն Դեյի կինն է:

Միջադեպից հետո մի քանի րոպե շարունակ երկրպագուհուն բժշկական օգնություն է ցուցադրվել, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ջեյմսի խոսքերով, խաղից հետո նրան ասել են, որ Էլին իրեն լավ է զգում: