Ճարպն այրող 5 լավագույն մթերքները
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Նիհարելու համար երեք ոսկի կանոն կա` քիչ ուտել̦ շատ շարժվել և այրել ճարպը: Այդ պատճառով էլ պետք է իմանալ̦ թե որոնք են այն մթերքները̦ որոնց կիրառումն օգնում է արագացնել ճարպերն այրելու գործընթացը:
Այդ մթերքների շարքում առաջնային դեր ունի իմբիրը̦ որը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում և նպաստում է նյութափոխանակության արագացմանը:
Կաթնային մթերքներն օգնում են այրել որովայնի հատվածում կուտակված ճարպերը: Կաղամբը̦ թուրինջը և կանաչ թեյը ևս պարտադիր են ձեր սննդակարգում̦ եթե իսկապես որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: