Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն իրենց նորածին երեխային պատրաստվում են մկրտել Իսրայելում
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երկար ժամանակ չէին կարողանում անուն ընտրել իրենց նորածին տղայի համար, սակայն հետո երեխային անվանեցին Սեյնտ: Զույգը որոշել է կնքել փոքրիկին և նույնիսկ որոշված է, թե ով է լինելու երեխայի կնքամայրը:
Աստղային զույգը երեխային կնքելու է Իսրայելում: Ուղևորությունը կայանալու է հաջորդ տարի՝ այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը վերջնականապես կվերականգնվի ծննդաբերությունից հետո:
Իսրայելում երեխային կնքելու՝ զույգի որոշումը զարմանալի չէր, որովհետև իրենց առաջնեկին՝ Նորթին զույգը նույնպես կնքել է Իսրայելում: Զույգի հետ կնունքի արարողությանն է մեկնելու Քորթնի Քարդաշյանը, հենց նրան է բախտ վիճակվել դառնալ Սեյնտի կնքամայրը: