Ֆրանսիայում չափազանց նիհար մոդելներն այսուհետ պետք է ներկայացնեն առողջության մասին հավաստագիր
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայի քաղաքական գործիչները նախօրեին ընդունել են օրինագիծ, համաձայն որի չափից ավել նիհար մոդելները պետք է ներկայացնեն բժշկի հավաստագիր իրենց առողջության մասին և ամսագրերը, որոնք ֆոտոշոփի են ենթարկում մարմինները, պետք է գրեն այդ մասին և նկարները պիտակավորեն որպես «փոփոխված»։
Օրենքի խախտումը նախատեսում է պատիժ՝ մինչև 6 ամիս ազատազրկում և տուգանք 75․000 եվրոյի չափով։
Ինչպես գրում է Telegraph-ը, Ֆրանսիայում 30-ից 40 հազար մարդ, որոնց մեծամասնությունը պատանիներ, տառապոում են անորեքսիայով, սնման խանգարումներով։