Երեկվա դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է 3 դրամով
ЭкономикаՆերկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 18-ի դրությամբ:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476 նվազագույն և 478 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 480.50 նվազագույն և 483 ՀՀ դրամ փոխարժեքով, ինչը և՛ նվազագույնի, և՛ առավելագույնի դեպքում մոտ 3 դրամով պակաս է, քան երեկ` դեկտեմբերի 17-ին:
Մեկ եվրոն գնվում է 510 նվազագույն և 517 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում` 522 ՀՀ դրամ նվազագույն և 528 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով:
Ռուսական ռուբլին գնվում է 6.52 ՀՀ դրամ նվազագույն և 6.70 դրամ փոխարժեքներով, վաճառվում`6.80 նվազագույն և 7.05 փոխարժեքներով: