Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է՝ զինված խմբի հետ համագործակցելու կասկածանքով
ОбществоՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է' Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված' ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: