Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնու, իրեն ուղղված քննադատությունների և այլնի մասին (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի` «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից հատվածներ։

ruzanna

-Կյանքում կնոջ դերերը տարբեր են և պատասխանատու, որոնցում կինը ձգտում է հասնել կատարելության՝ բժիշկ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, հասարակական գործիչ և ամենակարևորը` ՀՀ պաշտպանության նախարարի կին: Հետաքրքիր է` ի՞նչ է կին հասկացությունը Ձեզ համար և ո՞րն է Ձեր ամենանախընտրելի դերը:

-21-րդ դարը նոր մարտահրավերներ բերեց մարդկությանը. գիտության, կրթության, արվեստի նվաճումներին համընթաց սրվեց պայքարը նոր և հին արժեհամակարգերի միջև: Սկսեցին քննարկել, վերանայել, վերլուծել, վերաիմաստավորել շատ ու շատ հայտնի համամարդկային ճշմարտություններ: Մարդկությունը փորձեց իր առջև ծառացած խնդիրները լուծել` դրսևորելով պրագմատիկ, կիրառական մոտեցումներ: Հասկանում եմ ժամանակաշրջանի դժվար ու հարափոփոխ լինելը, գոյության պայքարում շատ կարևոր է նաև հարմարվելու ընդունակությունը, բայց ապրելու համար իմ բանաձևը միշտ նույնն է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը» (Ա. Պ. Չեխով):
Դա ինքնակատարելագործման հավերժ ճանապարհ է, դժվար ճանապարհ…Դա ճշմարիտ լինելու մշտական ձգտում է, դա վեհ ու բարձր գաղափարների զինվոր դառնալ է: Կինը պետք է գնահատի, հասկանա գեղեցիկը: «Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Քանզի աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը» (Պաոլո Կոելիո):
Չեմ կարող առանձնապես տարանջատել իմ դերերը` հասարակություն, ընտանիք, աշխատանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրում ես անկեղծ եմ ու ազնիվ՝ բարձրագույն արժեք համարելով հայրենիքն ու ընտանիքը:
Իսկ ինձ համար չկա ավելի մեծ պատիվ, քան Արցախի հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելը, մարդու, որի ամբողջ կյանքը մաքառում ու սխրանք է հանուն հայրենիքի: Քաղաքական պայքարի այս թոհուբոհում պատրաստ եմ նրա հետ պատվով կրելու մեզ բաժին հասած բոլոր փորձությունները, քանզի մեզ միացնում է անմնացորդ սերն առ հայրենիք և ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հանուն հայրենիքի մղվող պայքարը:

re
-Ձեր բոլոր լուսանկարներում ծաղիկները, հատկապես վարդերը, լրացնում են Ձեր կերպարը: Դա Ձեր շուրջ ներդաշնակություն ստեղծելու համա՞ր է:

-Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Լինելով շատ ներշնչվող և զգայական` միշտ փորձել եմ իմ ներսում և շրջապատող աշխարհում ներդաշնակություն ստեղծել: Իսկ ծաղիկներն օգնում են. դրանք դրախտից պոկված մի պատառիկ են երկրի վրա՝ բազմերանգ, բազմաբույր, յուրաքանչյուրն անկրկնելի, խորհրդավոր… շատ նման կանանց: Աշխարհում կա՞ արդյոք մի կին, չեմ պատկերացնում, որ ծաղիկներ չսիրի: Դրանք ուղեկցում են մարդկանց թե՛ ուրախության և թե՛ տխրության ժամանակ` արտահայտելով նրանց հույզերն ու զգացմունքները: Վարդն ինձ համար հաղթանակի, սիրո և վեհության խորհրդանիշ է: Վարդերով շրջապատվելը գեղեցիկով հաղթելու իմ մարտավարությունն:
–Յուրաքանչյուր կնոջ կյանքում կա ճակատագրական տղամարդ, որը կամ գեղեցկացնում և զարդարում է նրա կյանքը կամ` ընդհակառակը: Ըստ Ձեզ` ո՞րն է տղամարդու դերը կնոջ կյանքում, ի՞նչ դեր ունի Ձեր տղամարդը Ձեր կյանքում, ով հերոսական անցյալ ու ներկա ունի:
–Իմ կարծիքով` Սեյրան Օհանյանը ճակատագրական դեր ունի ոչ միայն իմ, այլ նաև հայ ժողովրդի կյանքում, և նրա հետ միասին այն բոլոր նվիրյալները, որոնք կերտել են Արցախյան հերոսամարտը, կրելով իրենց մեջ կորցրած հայրենիքի ցավը՝ ազատագրել հայրենին և այսօր հպարտորեն ու բաց ճակատով կերտում են մեր ապագան: Ես նրան չեմ կարող վերաբերվել որպես սովորական մարդու, պարզապես ամուսնու, իմ խոնարհումը նրան հասցեագրված է որպես ճշմարիտ հայրենասերի, հայրենիքի համար մշտարթուն պայքարի պատրաստ անձնազոհ հերոսի: Մարդկային փոխհարաբերություններում նա պարկեշտ է, ազնիվ, հարգալից և, միևնույն ժամանակ, առեղծվածային: Սեյրան Օհանյանը շատ ուժեղ էներգետիկ դաշտ ունի, անհնար է հանդիպել նրան ու չդառնալ նրա արբանյակը: Լինելով սկզբունքային մարդ՝ նա ապրում է այն գաղափարով, թե որքան էլ հիանաս, պաշտամունք ունենաս անցյալիդ հանդեպ, միևնույնն է, պետք է գերազանցես անցյալի հաղթանակները: Նա իր առջև դրված դժվարին, պատասխանատու խնդիրները միշտ պատվով է կատարել: Սեյրան Օհանյանի գաղափարական դաշտը տարածվում է նաև իր շրջապատի մարդկանց վրա, որոնք կրողն են այդ արժեքների, այլապես չեն կարող իր կողքին լինել: Նրան առաջ է մղում իր հայրենասիրությունը, նրա խոհերն ու մտածումները շատ ավելի բարձր ու վեհ հարթության մեջ են:
Ես, ապրելով նրա կողքին, չեմ դադարում հիանալ ու զարմանալ նրա ընդգծված համբերությամբ, չափի զգացողությամբ և լռելու ընդունակությամբ: Նա այդ եռամիասնությունը կրում է իր մեջ և շեշտակի առանձնանում դրանով: Սեյրան Օհանյանից շատ բան կա սովորելու: Նա տղամարդու պայքարող ու հաղթող տեսակ է, իսկ ինձ համար՝ պայքարի ու հաղթության խորհրդանիշ:

sa

–Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս կյանքում, ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Իմ ներշնչանքի աղբյուրը սերն է: Ասում են՝ սերն ավելի հին է, քան մարդկությունը, իսկ մարդկությունը սիրուց ստեղծվեց: Սերն աստվածային զգացմունք է, որն Աստված պարգևեց մարդուն, որ նա բարին արարի: Սիրել` նշանակում է Աստծուն կրել քո մեջ: Սերը նվիրում է` անմնացորդ, անշահախնդիր, հանուն հայրենիքի, սիրած մարդու, զավակների, ընկերոջ: Առանց սիրո կյանք չկա: Բարի, գեղեցիկ են սիրով ապրող, արարող մարդիկ: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց. դա մեր ժողովուրդն է՝ ստեղծագործ, բազմաչարչար, պայքարող հայ ժողովուրդը:

-Դուք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում էջ ունեք, որը բավականին մեծ արձագանք է գտել համացանցում, և դատելով Ձեզ ուղղված ջերմ խոսքերից` հասարակությունը սիրում է Ձեզ:
-Ֆեյսբուքյան իմ էջը ստեղծվեց իմ հասարակական գործունեության մեկնարկին ընդառաջ: Այսինքն, ՀԿ-ի կայքին զուգահեռ` սա ևս մի հարթակ է, որպեսզի հանրությունը ճանաչի ինձ, տեղեկացված լինի իմ գործունեության մասին, ուղղի իր հարցերն ու մտահոգությունները: Դատելով հասարակական ակտիվությունից և արձագանքներից` ես այսօր զգում եմ, որ իսկապես ճիշտ էր սոցիալական ցանցում ներկայացված լինելը: Խորապես շնորհակալ եմ հայրենակիցներիցս ինձ սատարելու, հարգանքի, սիրո, ջերմ խոսքեր ուղղելու և վստահության համար, որն ինձ ավելի է պարտավորեցնում:
-Տիկի՛ն Ռուզաննա, հանրային դեմքերը չեն կարող զերծ մնալ քննադատություններից, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
–Թե՛ գովասանքը, թե՛ քննադատությունը պետք է օբյեկտիվ լինեն` զերծ կեղծիքից: Անտեղի գովասանքը կվերածվի շողոքորթության և քծնանքի, իսկ քննադատությունը պետք է նպատակ ունենա, հիմնավորված լինի` զերծ հայհոյախոսությունից, և, որ պակաս կարևոր չէ, քննադատողը պետք է հարգանք ներշնչի:
Ես սիրում եմ հասարակության մեջ զուսպ, հավասարակշռված, ադեկվատ պահվածքով մարդկանց: Քննադատությունը նույնպես շփման բարձր մշակույթ է պահանջում:

saa

–Դուք այնքան դրական տրամադրվածությամբ եք խոսում անգամ ամենավատ երևույթի մասին, ինչպե՞ս եք կարողանում չչարանալ:
-Կյանքի ճանապարհը լի է բացասական ազդակներով, մարդկանցով, որոնք, անշուշտ, նպատակ ունեն վնասելու և ընկճելու մարդուն, նսեմացնելու նրա առաքելությունը: Կյանքը պայքար է, գոյության կռիվ, որը ցածր արժեհամակարգով հասարակություններում վերածվում է բնազդային պատերազմի, իսկ բարձր քաղաքակրթական մակարդակի վրա ունենում ավելի խելամիտ դրսևորումներ: Եվ եթե մարդն իր էությամբ պատրաստ չէ պայքարելու, ուրեմն` պատրաստ չէ ապրելու ընդհանրապես: Կարծում եմ` ուժեղ, ինքնավստահ մարդու ֆենոմենն է պայքարի թոհուբոհի մեջ անգամ չենթարկվել սադրանքների, հավասարակշռված կեցվածքով կռել հաղթանակը՝ բարձր պահելով սեփական արժանապատվությունը: Դա իմ և Սեյրան Օհանյանի կյանքի սկզբունքն է, և ես այդպես եմ փորձում դաստիարակել իմ զավակներին:
Ի վերջո, մարդու մեջ մարդասիրության, վեհության առկայությունը օգնում է ուժ գտնել չչարանալու և չփոխադարձելու: Կարծում եմ, որ միշտ կարելի է հարգալից երկխոսությամբ, հանդուրժողականությամբ հարթել սուր անկյունները: Սակայն մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ և անհատը, և անգամ ամենապաշտպանված պետությունները կարող են ենթարկվել կործանիչ նպատակ ունեցող հարձակումների, որտեղ առճակատումը դառնում է անխուսափելի: Պետք է պատվով ընդունել մարտահրավերը, չերկնչել նույնիսկ ուժերի անհավասարության պայմաններում դիմակայել հերոսաբար՝
«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվել» (Ուինսթոն Չերչիլ):

rew

-Տիկի՛ն Ռուզաննա, Դուք գեղեցիկ, հմայիչ, առեղծվածային լինելուց բացի, նաև շատ նորաձև ու նրբաճաշակ եք: Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի զգեստապահարանը Ձեր կյանքում և արդյոք հաճա՞խ եք թարմացնում այն, ոճային փոփոխություններ կատարում: Ո՞ր բրենդի զգեստներն եք նախընտրում:
-Ես կարևորում եմ կնոջ արտաքին հագուկապը: Աշխարհի նորաձևությանը, ըստ իս, բոլոր կանայք են հետևում, և ես էլ բացառություն չեմ: Ներկայանալի լինելու մեջ, չեմ կարծում, որ բրենդները շատ մեծ նշանակություն ունեն:
Կանացի հագուկապի մեջ նախընտրում եմ դասական ոճը` ժամանակակից համադրություններով: Սիրում եմ հայ ոճաբանների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքով գտնել գեղեցիկ ոճային լուծումներ: Իսկ իմ ճաշակի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել ֆրանսիական մշակույթը:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»