«Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիրը» պետք է ուղենշի գալիք 10 տարվա զարգացման հեռանկարները
Общество«Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիրը» պետք է ուղենշի գալիք 10 տարվա զարգացման հեռանկարները: Այս մասին դեկտեմբերի 19-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մշակվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը: Նախագիծն արդեն սկսել է հանրային քննարկումներ անցնել: Մասնագիտական և հասարակական կառույցների հետ քննարկումներ են տեղի ունենում: Հուսամ, որ մինչև 2016 թվականի մայիսը ծրագիրը կքննարկվի և հավանության կարժանանա ԱԺ-ում: Կրթության զարգացման պետական ծրագիրն այն բացառիկներից է, որի իրավական կարգավիճակը ոչ թե կառավարությունն է որոշում, այլ այն օրենքի ուժ ունի»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շեշտեց, որ ծրագիրը պետք է փորձի պատասխաններ տալ այսօր առկա մարտահրավերներին:
Կրթության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և վերանայման նպատակով իրականացվել են «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի մշակման աշխատանքները: Առկա հարցերին լուծում տալու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) անցկացվել են քննարկումներ ոլորտի մասնագետների հետ: