Սպիվակովների ընտանիքը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հեղինակավոր մարդկանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք աշխարհահռչակ երաժիշտ, դիրիժոր, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ընտանիքը։
Վլադիմիր Սպիվակովն իսկապես լեգենդ է։ Տաղանդավոր ջութակահար, վիրտուոզ դիրիժոր, ով հիմնել է աշխարհահռչակ նվագախումբը։
Տաղանդավոր երաժիշտը ծնվել է 1944 թ. Չեռնիկովսկում։ Նա ծագմամբ հրեա է։
Սպիվակովի կինը ազգությամբ հայուհի Սաթենիկն է։ Նա մասնագիտությամբ հաղորդավարուհի եւ դերասանուհի է։
Սաթենիկի հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, իսկ մայրը` ջութակահարուհի Աիդա Ավետիսովան։
Սաթին ծնվել է 1962թ. Երեւանում։
Նա ОРТ հեռուստաալիքով վարում էր «Սաթի» հաղորդումը, իսկ այժմ «Կուլտուրա»-ի եթերում վարում է «Կամերտոն» հաղորդումը։
2002 թ. լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» գիրքը։
Նրանք ծանոթացել են Մոսկվայում, Վլադիմիր Սպիվակովի համերգից հետո։ Մինչ այդ Սպիվակովը երեւանյան համերգից հետո հյուրընկալել էր ապագա կնոջ ծնողներին։ «Իմ հայրն ու Վոլոդյան մոսկովյան կոնսերտավորտիայում սովորել են միեւնույն դասախոսի մոտ։ Ընդունված ավանդույթի համաձայն, մոսկովյան երաժիշտները երեւանյան համերգից հետո միշտ հրավիրվում էին մեր տուն։Հայրս շատ շփվող էր եւ արագ ընկերացավ Վոլոդյայի հետ։ Վոլոդյան եկել էր մեր տուն, տեսել ֆիլմից արված իմ լուսանկարը եւ հավանաբար, ներքին ձայնն ինչ որ բան էր հուշել իմ մասին։ Այդ ժամանակ ես արդեն «Արմենֆիլմում» խաղացել էի երկու գլխավոր դեր։ Ես շարունակեցի նկարահանվել նաեւ մեր ամուսնությունից հետո»։
Սպիվակովներն ունեն երեք դուստր. Եկատերինա, Տատյանա եւ Աննա։
Նրանց ավագ դուստր Եկատերինան այս տարի Նյու Յորքում ամուսնացավ։
Նա մասնագիտությամբ ռեժիսոր է։










