Այս աղջիկը գլուխը չէր լվանում շամպունով կես տարի, ահա թե ինչի դա հանգեցրեց. անսպասելի արդյունք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
«Գլուխս սոդայով և խնձորի քացախով լվանալու իմ փորձարկումը պետք է տևեր մեկ ամիս, բայց ես չեմ կարողանում կանգ առնել:
Արդեն վեց ամիս է, ինչ ես դադարել եմ շամպուն օգտագործել: Ամեն ինչ սկսեց փոքր փորձարկումից. Իմ խմբագիրն ինձ հարցրեց, արդյոք չեմ ուզում փորձել, մեկ ամիս, գլուխս շամպունի փոխարեն այլ միջոցով լվանալ: Ես չուզելով համաձայնեցի, և մեկ ուրիշ գործընկերուհուս հետ սկսեցինք մազերի այլընտրանքային խնամքով զբաղվել: Անցել է արդեն կես տարի, բայց ես չեմ պատրաստվում հետ վերդառնալ շամպունին:
Իմ մազերն ավելի առողջ և լսող են դարձել: Մազերս ավելի քիչ են յուղոտվում, և ես կարողանում եմ 4-5 օրը մեկ լվանալ մազերս: Մազերս ավելի փափուկ են դարձել, քիչ են խճճվում, ավելի շատ փայլ է հայտնվել, իսկ գլուխս դադարել է քոր գալ: Հիմա ես ավելի քիչ խնդիրներ ունեմ: Բնական խոպոպներ ստանալու համար, բավական է միայն մի փոքր կոկոսի յուղ քսեմ՝ թաց ժամանակ:
Այս միջոցը թույլ է տալիս նաև գումար խնայել:
Եթե այս միջոցը ձեզ հետաքրքրեց, ինչո՞ւ դուք էլ չփորձեք այն: Գոնե որոշ ժամանակով: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի:
Ահա թե ինչպես եմ ես անում. 2 ճաշի գդալ սոդան լցնել 500 մլ տարողությամբ ապակե տարրայի մեջ: Թրջեք մազերը: Տարրայի մեջ ջուր լցրեք, և այնքան խառնեք, մինչև սոդան լուծվի: Լցրեք այդ լուծույթը ձեր գլխին և լավ տարածեք մազերի մեջ: Այժմ վերցրեք 2 ճաշի գդալ խնձորի քացախ և լցրեք այդ նույն տարրայի մեջ: Վրան ջուր ավելացրեք, լցրեք ձեր գլխին և անմիջապես մաքուր ջրով լվացեք մազերը: Այս չափաբաժինը երկար մազերի համար է: Միջին չափի երկարության մազերի համար բավական կլինի 1 ճաշի գդալ սոդա և քացախ, 1 բաժակ ջուր: Եթե լվանալուց հետո ձեզ թվա, որ ձեր մազերը լավ չեն մաքրվել, մյուս անգամ սոդան մի փոքր շատ արեք»: