93-ամյա կնոջ դին հայտնաբերել են տնակում
ОбществоԴեկտեմբերի 19-ին, ժամը 16.36-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող տնակներից մեկի բնակչուհին չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տնակի դուռը եւ հայտնաբերել 1923 թ. ծնված Ա. Մ.-ի դին: