Ժաննա Ֆրիսկեի երեխային կարող են ԴՆԹ-թեստ անել՝ հորը որոշելու համար
LifestyleՖրիսկեների ընտանեկան հարցերին քաջածանոթ իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին արձագանքել է նաև սկանդալին, հայտնում է Life News-ը:
Իրավաբանն ասել է, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոր ընկերը, ով հայտարարել էր, թե ինքն է երգչուհու որդի Պլատոնի իսկական հայրը, կարող է դիմել դատարան, սակայն այդ դեպքում «նրա առաջ կդրվի Պլատոնի և Դմիտրիի գենետիկ փորձաքննության թեստը»՝ նկատի ունենալով երեխայի հայր համարվող հաղորդավար Դմիտրի Շեպելևին:
Իսկ առհասարակ նոր հոր ի հայտ գալու պատմությունը Ֆրիսկեներին ճանաչող իրավաբանը մտացածին է որակել: