Ամանորյա գիշերը տղամարդուն գրավելու հատուկ միջոց
LifestyleՆոր Տարին այն ժամանակահատվածն է, երբ բոլորը՝ մեծից փոքր, և նույնիսկ ամենաանհավատները, սկսում են հավատալ հրաշքներին։ Սա մի առանձնահատուկ տոն է, որն իրականացնում է բոլոր երազանքները, լցնում է հոգիները հույսով ու հավատով, հնարավորություն է տալիս հավաքել բոլորին մեկ սեղանի շուրջ։ Իսկ տրամադրությունը բարձրացնելու, հրաշքների զգացողությունը առավել ուժեղացնելու եւ ցանկությունները ի կատար ածելու համար կատարվում են հատուկ արարողություններ։
Եվ այսպես,
Գրավում ենք մեր երազանքների տղամարդուն։ Այս արարողությունը հարկավոր է կատարել դեկտեմբերի 31-ին, քաղաքի գլխավոր տոնածառի մոտ։ Սա նրանց համար է, ով իր կյանք ուզում է սեր բերել։ Ձեզ հարկավոր են՝ ալ-կարմիր թուղթ, գրիչ, դակիչ, դրական տրամադրվածություն, ոգեւորություն, թեթեւություն եւ սերն ընդունելու պատրաստակամություն։
Թղթին գրեք ձեր երազած տղամարդու բոլոր հատկանիշները՝ շատ մանրամասն, թե ինչպիսին եք դուք նրան պատկերացնում։ Դա անհրաժեշտ է՝ հաղորդակցությունը տիեզերք ճիշտ հասցնելու համար։ Դակիչի օգնությամբ դարձրեք Ձեր կարմիր թուղթը կոնֆետի (դա թղթից պատրաստված բազմաթիվ բոլորակներ են), հավաքեք այդ ամենը տուփի կամ տոպրակի մեջ և գնացեք հրապարակ, որտեղ տեղադրված է ձեր քաղաքի գլխավոր տոնածառը։
Նետեք կոնֆետին տոնածառին․ եթե երեխաներ հանդիպեք, խնդրեք նրանց օգնել՝ մաքուր ու անմեղ մանկական ծիծաղն ընդունակ է հսկայական էներգետիկ լիցքեր հաղորդել։ Այժմ մնում է սպասել՝ Ձեր սերն արդեն ճանապարհին է։
Միայն մի մոռացեք հաճախ դուրս գալ տանից։