Մերին ներկայացնում է «Մերի» նոր տեսահոլովակը
Lifestyle- ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքի սիրված հայ երգչուհին ինչո՞ւ որոշեց հերթական նոր տեսահոլովակի պրեմիերան անցկացնել Երևանում:
-Իմ գրեթե բոլոր տեսահոլովակների պրեմիերաներն արվել են Երևանում, որովհետև ես գերադասում եմ դա անել իմ հայրենիքում՝ Հայաստանում, մանավանդ, որ երգերիս մեծ մասը հայերեն են։ Առաջին երգս և տեսահոլովակս ռուսերեն էին, այդ պատճառով պրեմիերան արեցինք Մոսկվայում՝ «Մուզ TV»- ում։
- Ո՞ւմ հետ եք համագործակցել նոր տեսահոլովակի շրջանակներում:
- Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Երգի գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը ժոռ Մելոյանն է, տեսահոլովակի գաղափարը, սցենարն իմն է, ոճով նույնպես ինքս եմ զբաղվել, իսկ պարերը բեմադրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

-Հաճա՞խ ես լինում Երևանում, ի՞նչն է այստեղ քեզ դուր գալիս:
- Այո՛, ամեն տարի լինում եմ Երևանում, սիրում եմ այն ամենը, ինչը կապված է ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի հետ։
- Երբևէ մտածե՞լ ես հայրենիքում երաժշտական նախագծերին մասնակցելու մասին։
- Հնարավոր է՝ մի օր որոշեմ մասնակցել որևէ մրցույթի, բայց կլինի դա Հայաստանում, թե այլ երկրում, չեմ կարող ասել։
- Իրավաբանի մասնագիտությամբ երգչուհին դժվարություններն ինչպե՞ս է հաղթահարում:
- Շատ հեշտ: Իրավաբանի մասնագիտությունն ինձ օգնում է այն առումով, որ ես իմ այս գործի մեջ նույնպես գիտեմ բոլոր գրված և չգրված օրենքները, գիտեմ ինչպես պաշտպանել իմ շահերը, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում։
- Ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ես ընդհանրապես չեմ սիրում պլանավորել: Ամեն առավոտ արթնանում եմ նոր մտքերով ու ցանկություններով։ Ես չեմ երգում ինչ- որ մի ծրագրի կամ նպատակի համար։ Ես երգում եմ, քանի որ անչափ սիրում եմ երգն ու երաժշտությունը ու չեմ պատկերացնում ինձ առանց երգի։

-Հնարավո՞ր է մի օր հանդես գալ մենահամերգով:
- Մենահամերգը պահանջում է մեծ աշխատանք, բայց, նախևառաջ, դա հանդիսատեսի սերն է, որը զգում եմ ամեն տեսահոլովակից հետո։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ միշտ ոգևորում են իրենց մաղթանքներով, բարի և լավ խոսքերով, բազմաթիվ նամակներով։ Կգա նաև մենահամերգի ժամանակը։