NASA-ն երրորդ պայմանագիրն է կնքել տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան տեղափոխելու վերաբերյալ
ОбществоNASA ամերիկյան տիեզերական գործակալությունը Boeing ընկերության հետ երրորդ պայմանագիրն է կնքել տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան տեղափոխելու վերաբերյալ: Այս ոլորտի նորակոչիկ Boeing-ը Boeing CST-100 Starliner տեզերանավն է, որի մշակման մասին հայտնի էր դարձել 2010թ.:
Այս պահին ստորագրվել է պլանավորված 4 պայմանագրերից 3-ը: Երկու պատվեր ստացել է Boeing-ը, մեկը՝ Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերությունը՝ իր Dragon տիեզերանավով, հայտնում է Gazeta-ն:
NASA-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Dragon-ը եւ Starliner-ը կարող են ՄՏԿ հասցնել տարեկան առնվազն 2 անձնակազմ: