2 բաղադրիչով պատրաստվող խառնուրդ, որը թույլ կտա օրը սկսել առանց հոգնածության զգացումի
Lifestyletert.am-ը գրում է.
Կյանքի արագ տեմպի հետ զուգահեռ մարդիկ շատ են հոգնում և գերհոգնածության զգացում են ունենում գրեթե ամեն օր: Healthyfoodstar.com-ը` ներկայացնում է օրգանիզմին էներգիա հաղորդող բաղադրատոմս, որը կիրառելով քնելուց առաջ առավոտյան արթնանում եք լի ուժերով և հանգստացած:
Թեև մարդուն հանգստանալու համար անհրաժեշտ է ամեն օր քնել 8 ժամ, շատեր ամենաշատը 6-7 ժամ են քնում, ինչը հանգեցնում է մշտական հոգնածության:
Փորձագետները նշում են, որ ուղեղի և մարմնի հանգստության համար անհրաժեշտ է երեկոյան հեռուստացույցը, համակարգիչը կամ այլ սարք անջատելուց հետո որոշ ժամանակ տալ մարմնին հանգստանալու համար, ապա պառկել քնելու:
Իսկ քնելուց առաջ պետք է օգտագործել հետևյալ խառնուրդ, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ հիմալայան աղ և 5 թեյի գդալ բնական մեղր: Խառնուրդը պետք է պահել ապակյա տարայում և մի փոքր մաս դնել լեզվի տակ քնելուց առաջ: