Ինչո՞ւ են Նոր Տարուն մանդարին ուտում
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Մանդարինը համարվում է Ամանորի հիմնական խորհրդանիշերից մեկը:
Հայտնի է, որ դեռևս 1000 տարի առաջ Չինաստանում մանդարինը համարվել է հարստության, հաջողության, երջանկության, սիրո և երկարակեցության խորհրդանիշ: Հնում այդ երկրի հարուստ մարդկանց անվանում էին մանդարին:
Ըստ Ֆեն Շուի, չինացիները հյուր գնալis իրենց հետ մանդարին են տարել՝ դրանով ցուցադրելով բարեկեցության իրենց մաղթանքը:
Բացի այդ, չինացիները մանդարին էին նվիրում նաև իրենց հյուր եկած մարդկանց, դրանով փոխադարձ բարեկեցություն մաղթելով միմյանց:
Այդպես չինական ավանդույթը փոխանցվել է այլ երկրներ և դարձել Ամանորի խորհրդանիշը՝ իր հետ նոր տարում բերելով հարստություն և բարեկեցություն: