Իսպանուհի Միրեյ Լալագունա Ռոյոն՝ «Միսս աշխարհ-2015»-ի հաղթող
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Իսպանուհի Միրեյ Լալագունա Ռոյոն դարձել է «Միսս աշխարհ-2015»-ի հաղթող, հայտնել է The Telegraph-ը: Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է չինական Սանյա քաղաքում:

Երկրորդ տեղում հայտնվել է ռուս Սոֆիա Նիկիտչուկը, իսկ երրորդում՝ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Անինդիա Կուսումա Պուտրինը:

Լավագույն հնգյակում հայտնվել են նաեւ Լիբանանի եւ Ճամայկայի ներկայացուցիչները:
