Հայտնաբերվել է համակարգիչը զարմանալիորեն հեշտ կոտրելու միջոց
ОбществоՎալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային անվտանգության ոլորտի 2 հետազոտող Linux օպերացիոն համակարգով աշխատող գրեթե ցանկացած արգելափակված համակարգիչ հեշտությամբ կոտրելու միջոց են գտել, հայտնում է Motherboard.vice.com-ը:
Իսմայիլ Ռիփոլլահի եւ Հեկտոր Մարկոյի հայտնաբերած միջոցը թույլ է տալիս հասանելիություն ստանալ դեպի Grub2 բեռնողը՝ 28 անգամ անընդմեջ սեղմելով Backspace ստեղնը: Դրանից հետո հիշողության բուֆերում խոտան է առաջանում, որն ավտոմատ կերպով գործարկում է վթարային ռեժիմը, փոխանցում է RG-ն:
Ինչպես պնդում են մասնագետները, սխալը չարագործներին թույլ է տալիս համակարգչի վրա տեղադրել ցանկացած ծրագիր, ջնջել ֆայլեր եւ իրականացնել այլ գործողություններ: