Փրկարարները գիշերը օգնության են հասել վերելակի մեջ արգելափակված երիտասարդին
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն դեկտեմբերի 21-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շևչենկո փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:Նախարարությունից տեղեկացրին, որ փրկարարները 1971 թ. ծնված Վ. Ո.-ին դուրս են բերել արգելափակումից: