Իրինա Շեյքի առաջին քայլերը մոդելային բիզնեսում
LifestyleՄի քանի օր առաջ մենք առիթ ունեցանք հիանալ հիասքանչ Իրինա Շեյքի նրբագեղությամբ՝ դիտելով Love Magazine-ի տոնական տեսահոլովակը՝ նրա մասնակցությամբ։
Իսկ հիմա 29-ամյա սուպերմոդելը որոշել է իր երկրպագուներին հիշեցնել մոդելային բիզնեսում իր առաջին քայլերի մասին: Ռուս սուպերմոդելն իր Instagram-ում հրապարակել է Polaroid-ով արված մի լուսանկար, բայց թե որ ֆոտոշարքի համար է արված այդ լուսանկարը՝ հայտնի չէ:

Երկրպագուները ենթադրում են, որ լուսանկարը արվել էր Sports Illustrated-ի համար։
Ինքը Իրինան ոչ մի ձեւով չի մեկնաբանել իր լուսանկարը: