Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին պատասխանել է երգչուհու հոր մեղադրանքին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նոր էր տեղեկություն հայտնվել հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւն ու երգչուհու հոր միջեւ հնարավոր հաշտության մասին, հիմա էլ մեկ ուրիշ տեղից է աղմուկ բարձրանում։
Վլադիմիր Ֆրիսկեն հայտնել է, որ երգչուհու ընկերուհին՝ նաեւ նրա որդու կնքամայր Օլգա Օռոլովան, փիառ է անում Ժաննայի անվան տակ։
«Առաջ Ժաննան ինքն էր ընկերուհիներին ռեստորաններ տանում, իսկ հիմա նրանք բոլորը անհետացել են: Պարզվում է, որ նրանցից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Ֆրիսկեն:
«Այդ ամենը ճիշտ չէ: Ես չեմ կարող ձեզ պատասխանել Վլադիմիր Բորիսիի մասին հարցին, քանի որ նա սթրեսային վիճակում է գտնվում: Բոլորը յուրովի են վերապրում սթրեսը ու յուրաքանչյուրը որոշակի ուժեր ունի այն հաղթահարելու համար: Ըստ երեւույթին նրա համար շատ բարդ է: Ես չէի ցանկանա մեկնաբանել այս իրավիճակը որովհետեւ ինձ համար Ժաննայի հիշատակը ու նրա նկատմամբ սերը ամեն ինչից վեր է: Ես շատ եմ սիրում Ժաննայի ընտանիքին, շատ եմ սիրում Վլադիմիր Ֆրիսկեին, նրա կնոջը՝ մորաքույր Օլյային, շատ եմ սիրում Նատաշային: Բոլորին վերաբերվում են սիրով ու ըմբռնումով»,- մեջբերում է Օռոլովային Super-ը: