Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ պետությունները կողմ են հակաահաբեկչական լայն կոալիցիայի ձեւավորմանը
ОбществоՀԱՊԿ պետությունները կողմ են հակաահաբեկչական լայն կոալիցիայի ձեւավորմանը: Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախագահը նշել է, որ ՀԱՊԿ նստաշրջանը կայացել է բարդ իրավիճակի ֆոնին, որը պայմանավորված է միջազգային ահաբեկչության՝ բազմակի աճած սպառնալիքով, որը մարտահրավեր է նետել ողջ միջազգային հանրությանը, երկրների եւ ամբողջ տարածաշրջանների անվտանգությանը:
«Աշխարհում տիրող իրավիճակի մասին այսօրվա նիստում կայացված որոշումը այսօրվա ամենակարեւոր հարցին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մոտեցումեր է թելադրում: ՀԱՊԿ պետությունները պաշտպանում են ՄԱԿ կանոնակարգի, նորմերի եւ միջազգային իրավունքնի սկզբունքների հիման վրա լայն կոալիցիայի ձեւավորումը: Վտսահ եմ, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրները հուսալի կերպով փակելու»,- ընդգծել է ՀՀ նախագահը: