Ոստիկանության Երևանի վարչությունը քննարկել է հանցագործության դեպքերի բացահայտման աշխատանքները
ОбществоՀՀ ոոստիկանության Երևան քաղաքի վարչությունում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, քննարկվել են հանցագործության դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր: Աշոտ Կարապետյանն անձնակազմի ուշադրությունը հրավիրել է Երևան քաղաքում կատարված և չբացահայտված սպանության, ավազակային հարձակումների, ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքների դեպքերի բացահայտման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման հարցերին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրել են իրենց վարչական տարածքների օպերատիվ իրավիճակը և բացահայտման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Աշոտ Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքները գնահատել է բավարար և տվել մի շարք հանձնարարականներ: