Արդի հայ կոմպոզիտորներն իրենց աշխատանքները հանրությանը կներկայացնեն հաջորդ տարվա ապրիլին
КультураԳալիք տարվա ապրիլին տեղի կունենա Հայ արդի կոմպոզիտորների փառատոն: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
«Փառատոնի միտքը ծագեց Մշակույթի նախարարության հետ բանակցությունների ընթացքում, երբ առաջարկվեց ներկայացնել նաև հայ արդի կոմպոզիտորների աշխատանքները: Այսօր բազում փառատոններ են իրականացվում, սակայն հենց միությունների գործառույթն է՝ պահպանել պրոֆեսիոնալիզմը: Կոմպոզիտորի աշխատանքը պետք է հնչի,իսկ կատարումը գումար է, որը կոմպոզիտորները չունեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սաթյանը:
Խոսելով այսօր հնչող երաժշտության մասին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը նշեց, որ այսօր Հայաստանում ավելի շատ օտարամոլ ստեղծագործություններ են հնչում, որոնք գրված են հայ կոմպոզիտորների կողմից, սակայն դրանք հայկական չեն: Խոսքը վերաբերում է նաև դասական երաժշտությանը: