Դակոտա Ջոնսոնը խլել է Հայդի Քլումի երիտասարդ սիրեկանին
Lifestyle«Մոխրագույնի 50 երանգների» աստղ Դակոտա Ջոնսոնը 42-ամյա սուպերմոդել Հայդի Քլումից խլել է նրա 29-ամյա ընկերոջը՝ Վիտո Շնաբելին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն՝ հղում անելով արևմտյան տաբլոիդներին:
Պապարացիները Վիտոյին 26-ամյա Դակոտայի հետ բռնեցրել են Նյու Յորքի White Horse Tavern հաստատության բարում: Բարի այցելուների պնդմամբ՝ Շնաբելն այնքան էլ չի ձգտել թաքցնել իր սիրախաղը Դակոտայի հետ: Նա նրա վրա սիրահարված հայացքներ է նետել, բազմիցս բռնել է դերասանուհու ձեռքը, նրբորեն ուղղել է նրա սանրվածքը, իր ծունկը հպել է նրա ոտքին… Իսկ սիրախաղից հետո նրանք բարից միասին են դուրս եկել: Ընդ որում՝ ականատեսների խոսքով՝ զույգը գնացել է Վիտոյի նյույորքյան բնակարանի ուղղությամբ:
Ըստ ամենայնի, Շնաբելի և երիտասարդ դերասանուհու սիրավեպը սկսվել է առնվազն 1 ամիս առաջ, բայց մինչև վերջերս Դակոտային և Վիտոյին հաջողվել է թաքցնել իրենց հարաբերությունները: Ամենայն հավանականությամբ, Շնաբելի և Ջոնսոնի սիրախաղը սկսվել է այս տարվա սեպտեմբերին բարեգործական միջոցառմանը հանդիպումից հետո: Այդ ժամանակ նրանք նույն սեղանի շուրջ են եղել: Եվ ինչպես հիմա հիշում են այդ երեկույթի հյուրերը՝ արդեն այդ ժամանակ նկատելի է եղել, որ Վիտոն և Դակոտան միմյանց վրա մեծ տպավորություն են գործել:
Հայդին դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ իր և Վիտոյի հարաբերությունները վերջացած են: Սակայն Քլումին և Շնաբելին արդեն բավական վաղուց միասին չեն տեսել: Հայդին Վիտոյի հետ հանդիպել է մոտ 2 տարի: Նրանք հանրության առջև առաջին անգամ միասին են հայտնվել 2014թ. փետրվարին:


