28-ամյա երիտասարդը կարել է բերանն ու հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում
ОбществоԱզատության հրապարակում դեկտեմբերի 1-ից նստացույց անող՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում պահանջող «Նոր Հայաստան» շարժման համակիրներից 28-ամյա Հովհաննես Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հացադուլ է հայտարարել ու կարել բերանը:
«Իմ հացադուլը ռեժիմի, ոստիկանների, մարդու իրավունքների ոտնահարման դեմ է: Ոստիկանները ամեն օր մեր տուն են գալիս, վախացնում, ասում ինձ՝ որ միտինգի գնաս, կտանենք հոգեբուժարան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Կարապետյանը:
Հովհաննես Կարապետյանը նշեց, որ իր հացադուլն անժամկետ է: