Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կրակել է հրթիռային կայանքներից և նռնականետերից
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը շարունակվել են զինված բախումները: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ (8 արկ), 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (16 արկ), ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: