VARDA-ից գողացել են TASHI SHOW- ի համար նախատեսված բեմական հագուստը
LifestyleNews.am-ը գրում է.
Հայտնի պարուհի VARDան տպավորել էր TASHI SHOW- ի հանդիսատեսին իր գայթակղիչ հագուստով։
Երկու օր առաջ Մոսկվայում կայացել էր TASHI SHOW-ն, որի ձայնագրությունը մենք կդիտենք հայկական հեռուստաալիքով Ամանորի գիշերը։ Շուույի մասնակից էր նաև անվանի պարուհի, pole-dance-ի աշխարի չեմպիոնուհի՝ Վարդան։
Պարուհին ինստագրամի իր էջում տեղադրել է թաթերախմբի հետ միասին արված լուսանկարը, և շատերին տարօրինակ թվաց VARDայի և իր խմբի պիկանտ հագուստը։

Մենք հետաքրքրվեցինք VARDայի մամլո ծառայությունից, թէ ինչու է նա ընտրել հենց այս հագուստը, և պարզվեց, որ․․․
Իսկապես, Կրեմլի պալատի բեմում Վարդան և իր բալետի արտիստները չափազանց բաց հագուստով էին։ Ինչպես պարզվեց հետագայում, դա պլանավորված չէր։ Պարուհին, հայկական հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու համար, շատ զգույշ է ընտրում բեմական հագուստը։
Սակայն այս անգամ նա այլընտրանքի հնարավորություն չուներ։ Վերջին հյուրախաղերից վերադառնալիս՝ կորել էր պարուհու ուղեբեռը, որտեղ գտնվում էր Կրեմլում համերգի համար նախատեսված բեմական հագուստը։ Այլ տարբերակ չունենալով՝ որոշում էր կայացվել չեղյալ չհայտարարել ելույթը և օգտագործել ուրիշ հագուստ։ Հանդիսատեսը խանդավառությամբ ընդունեց Վարդային՝ չնայած տեղի ունեցած շփոթությանը: