Քվենտին Տարանտինոն անվանական աստղի Է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
ОбществоՀոլիվուդի նշանավոր Փառքի ծառուղում հայտնվել Է ամերիկացի ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոյի անվանական աստղը: Գրանիտից պատրաստված այդ խորհրդանիշի բացման արարողությանը դեկտեմբերի 21-ին հավաքվել Էին ռեժիսորի հարյուրավոր երկրպագուներ, ինչպես նաեւ բարեկամներն ու գործընկերները: Նրանց թվում Էին՝ դերասաններ Սեմուել ԼերոÕ µ Ջեքսոնը, Դեմիան Բիշիրը, Թիմ Ռոտը եւ Ուոլթոն Գոգինսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հիանալի Է: Երեւելի մեկն եմ դարձել»,-հեգնանքով ասել Է Տարանտինոն՝ դիմելով հավաքվածներին:
Այս ամսվա վերջին լայն վարձույթ պետք Է դուրս գա Տարանտինոյի նոր ֆիլմը՝ «Նողկալի ությակը»: Այս ժապավենը «Ոսկե գլոբուս» մրցանակի Է հավակնում «Լավագույն սցենար» անվանակարգում: Տարանտինոն ինքը ներառվել Է «Լավագույն ռեժիսոր» կատեգորիայի անվանակարգորդների թվում:
Ռեժիսորը համաշխարհային հռչակ Է ձեռք բերել «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա նշանավոր ֆիլմերի թվում են՝ «Կատաղած շները», «Ջեքի Բրաունը», «Սպանել Բիլլին», «Անփառունակ սրիկաները» եւ «Ազատագրված Ջամբոն» աշխատանքները: Նրա վեց ժապավեններ տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «Բոլոր ժամանակների ու ժողովուրդների հարյուր լավագույն ֆիլմերի ցուցակում»:
Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում Է Լոս Անջելեսի հյուսիս-արեւելյան մասում: Դրա ստեղծման գաղափարը ծնվել Է 1953 թվականին, իսկ առաջին աստղը մայթին մոնտաժվել Է 1958 թվականի օգոստոսի 15-ին: Այն դերասան Փրեսթոն Ֆոսթերինն Էր: Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը տեղի Է ունեցել 1960 թվականի նոյեմբերի 23-ին: Այդ ժամանակ ծառուղում կար 1,5 հազար աստղ: Այժմ դրանց թիվը շուրջ 2,5 հազար Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: