Նախագահական նստավայրում երեխաների խինդ ու ծիծաղի պակաս չզգացվեց
ОбществоՀՀ Նախագահի նստավայրում երեխաների խինդ ու ծիծաղի պակաս չզգացվեց. դեկտեմբերի 22-ին այն Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր դռներն էր բացել երեխաների համար: Արդեն ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը հյուրընկալվել էին հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300 երեխաները: Հեքիաթա յին տարբեր հերոսները, խամաճիկների թատրոնը և Ամանորի խորհրդանիշ Ձմեռ պապն անմոռանալի օր պարգևեցին մանուկներին: 12-ամյա Արսեն Ֆահրադյանը ՀՀ Նախագահի նստավայր այցի հրավերի մասին տեղեկացել է իր դասղեկից, և կարծում է, որ այն շատ լավ նախաձեռնություն է:«Հասկացա, որ արդեն հասունացել եմ և կարողանումեմ ինձ դրսևորել դպրոցում: Ինձ թվում է, որ սա շատլավ նախաձեռնություն է. որոշել եմ` երբ մեծանամ,ինքս էլ նման բան կկազմակերպեմ երեխաներինոգևորելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց լեզվաբան դառնալ ծրագրող Արսենը: Նա սովորում է 117 դպրոցում և իր նպատակին հասնելու համար ուսումնասիրում է օտար լեզուներ: Ուշիմ երիտասարդն արդեն տիրապետում է չորս լեզվի` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, իսկ ապագայում նախատեսում է սովորել նաև չինարեն և իտալերեն:
27-րդ դպրոցի 3-րդ դասարանցի Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ցանկանում է շախմատիստ դառնալ, նույնպես գիտի, որ իրեն հրավիրել են լավ առաջադիմության համար, ուստի որոշել է հետագայում էլ շարունակել գերազանց սովորել: Իսկ 2-րդ դասարանի աշակերտուհի Անուշիկ Ամիրջանյանն անհամբեր էր իմանալու` Ձմեռ պապն իր համար ի՞նչ նվեր է բերել: Երբ Անուշիկին խնդրեցինք մեր մի քանի հարցին պատասխանել, իր խոշոր զարմացած աչքերով նայեց մեզ և ասաց. «Գումարած, հանա՞ծ»: Հետո երբ իմացավ, թե ինչ ենք հարցնելու մի քիչ թեթևացած շունչ քաշեց: Անուշիկն ապագա բժիշկ է, մատնահարդար և վարսահարդար:
Ամանօրյա ուրախ տոնական միջոցառման ամենափոքր մասնակիցներից էր վեցամյա Աննա Պողոսյանը, ով մտադիր է «ոսկորի բժիշկ» դառնալ, քանի որ դա ամենադժվար մասնագիտությունն է:
Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 23-24-ին: Դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈւ զինծառայողների, Երկրապահ կամավորականների միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությու նից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ, իսկ դեկտեմբերի 24-ին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը կընդունեն ՀՀ սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ), ինչպես նաև Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների: