Շենգավիթում և Կենտրոնում վթարային ջրանջատումներ կլինեն
ОбществоՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` դեկտեմբերի 23-ին` ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, դեկտեմբերի 23-ին` ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան փողոցի, Պուշկինի փողոցի 37-71, Փարպեցի փողոցի 1-12 և Մաշտոցի պողոտայի 27, 27/1 համարների ջրամատակարարումը: