Քիմ Քարդաշյանը «քիմոջի» սմայլիկներ է թողարկել (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը թողարկել է սմայլիկների նոր սերիա (էմոջի), որը նրա անվամբ կոչվել է «քիմոջի»։ Այդ սմայլիկների հավաքածուն իր էջում տեղադրել է նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։
Համացանցի օգտատերերին առաջարկվում են Քադաշյանի հայտնի հետույքի և կրծքերի փոքր նկարները, նրա մարմնի նկարը՝ լողազգեստով, հղի Քիմը, մի քանի դեմք և կորսետ։ Քիմոջին կարող են օգտագործել նրանք, ովքեր կբեռնեն համապատասխան հավելվածը։ Այն հասանելի կլինի մոտ ժամանակներս։
Երկպագուները բուռն կերպով են արձագանքել Քիմի սմայլիկներին։ Մի քանի ժամում նրա գրառումը հավաքել է կես միլիոն լայք, իսկ դա նշանակում է, որ հավելվածը մեծ պահանջարկ կունենա։
Էմոջին գրաֆիկական լեզու է, որտեղ բառերի փոխարեն օգտագործվում են հատուկ նկարներ։ Այն օգտագործվում է սոցիալական ցանցերում շփման համար։ Լեզուն աշխատում է Android և iOS համակարգերի համար։
